Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Շագանակագեղձի բարորակ գերաճ` ադենոմա
Շագանակագեղձի բարորակ գերաճը տղամարդկանց շրջանում հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Այն զարգանում է 45-50 տարեկանից հետո` օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային հավասարակշռության խախտման հետևանքով, որը հանգեցնում է շագանակագեղձի գերաճի և ուղեկցվում օրգանիզմի մի շարք համակարգերում առաջացող տեղաշարժերով: Այդ պատճառով էլ հաճախ շագանակագեղձի ադենոմայի դեպքում անհրաժեշտ է լինում որոշել սրտանոթային, շնչառական, նյարդային համակարգերի, լյարդի ֆունկցիոնալ վիճակը, որոնց մանրազնին հետազոտությունից հետո միայն կարելի է մտածել հիվանդության կանխարգելման կամ հետագա բուժման մասին:
Նախանշանները
Հիվանդությունը զարգանում է շատ աննկատ, սկսվում է հաճախամիզությամբ, հիմնականում ցերեկը, իսկ հետագայում անհանգստացնում է նաև գիշերը` երբեմն 8 և ավելի անգամ: Շագանակագեղձը մեծանալով` սեղմում է միզուկին, դժվարացնելով մեզի արտահոսքը: Միզապարկի պատերը հաստանում են, ծավալը` փոքրանում, որի հետևանքով ներմիզապարկային ճնշումը մեծանում է` մինչև 4 անգամ, միզապարկում առաջանում են տրաբեկուլաներ` միջնորմներ և դիվերտիկուլներ` խոռոչներ: Նեղացած լուսանցքից մեզը դուրս մղելու համար միզապարկի պատերն ավելի ուժեղ են կծկվում, որի պատճառով այն կարող է մղվել ոչ միայն միզուղով, այլև հակառակ ուղղությամբ` դեպի երիկամներ, և հանգեցնել դրանց գործունեության խանգարման: Ժամանակի ընթացքում, միզապարկի պատերը թուլանում են, առաջանում են բորբոքային երևույթներ, միզածորաններում ու երիկամներում ճնշումը բարձրանում է, որի հետևանքով դրանց խոռոչները լայնանում են, առաջանում է երիկամային անբավարարություն:
Միզելու ժամանակ միզապարկը լիովին չի դատարկվում և մեզը հոսում է քիչ-քիչ, երբեմն էլ` կաթիլներով: Նման դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:
Զարգացման փուլերը
Հիվանդությունը զարգանում է երեք փուլով:
Առաջին փուլին բնորոշ են միմիայն միզարտադրության խանգարումները. միզապարկում մնացորդային մեզ չի լինում, վերին միզուղիներն ու երիկամները գործում են նորմալ:
Երկրորդ փուլում միզապարկի ֆունկցիան զգալիորեն խանգարվում է, այն լրիվ չի դատարկվում, վերին միզուղիների ու երիկամների աշխատանքը խաթարվում է, և աստիճանաբար զարգանում են երիկամների քրոնիկական անբավարարության երևույթներ (բերանում չորության, ծարավի զգացում և այլն):
Երրորդ փուլում միզապարկի ֆունկցիան խանգարվում է, միզածորաններն ու երիկամները լայնանում են (ուրետերոհիդրոնեֆրոզ), առաջանում է երիկամային քրոնիկական անբավարարություն: Այս փուլին բնորոշ են միզապարկի գերլցվածությունը, մեզի լրիվ կանգը և կաթիլ-կաթիլ ակամա արտադրությունը, արյան մեջ ազոտի մակարդակի բարձրացումը, որն արտահայտվում է գլխացավով, սրտխառնոցով, ընդհանուր թուլությամբ, ախորժակի անկումով:
Հիվանդությունը սկզբնական փուլում կարելի է կանխարգելել: Խորհուրդ է տրվում միզելու ցանկության դեպքում մեզը չպահել, աշխատել միզապարկը դատարկել, ոտքերը չմրսեցնել, խուսափել փորկապությունից, օգտագործել ավելի շատ միրգ, բանջարեղեն, հեղուկներ, սահմանափակել խմորեղենի և ալկոհոլային խմիչքների քանակը, ունենալ կանոնավոր սեռական հարաբերություններ, ավելի շատ շարժվել: Բազկաթոռը և մահճակալը պետք է լինեն կիսափափուկ: Խորհուրդ է տրվում քնել կողքի վրա:
18-ամյա տղամարդու շագանակագեղձի քաշը սովորաբար 20 գրամ է, հետագա 25 տարիների ընթացքում դրա կառուցվածքն ու քաշը մնում են անփոփոխ: Սակայն արդեն 60 տարեկանում բարորակ գերաճ է նկատվում տղամարդկանց 50%-ի, 80 տարեկանում` 80%-ի, իսկ որոշ տվյալների համաձայն` 90%-ի մոտ: Ընդ որում, ադենոմայի քաշը կարող է հասնել նույնիսկ 400 գրամի:

Չպետք է մոռանալ, որ բնությունը ևս դեղորայքներին համարժեք միջոցներ ունի: Դեղաբույսերը կենսաբանորեն ակտիվ նյութեր են պարունակում և դրանցից պատրաստված միջոցները բժշկի խորհրդատվությամբ օգտագործելու պարագայում կարող են զգալիորեն թեթևացնել, որոշ դեպքերում նաև բուժել հիվանդությունը:
Շագանակագեղձի ադենոմայի դեպքում արդյունավետ են եղինջի, դդմի եփուկը կամ մզվածքը, մաղադանոսի, նեխուրի հյութը, իսկ բուժիչ ազդեցությունն ուժեղացնելու նպատակով կարելի է զուգահեռ օգտագործել դդմի կորիզներ, սոխ, սխտոր, ծաղկափոշի, մեղր:
Եղինջի սպիրտային մզվածքը (եղինջը կամ դրա արմատները աղացեք, լցրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք 45%-անոց սպիրտ, այնքան, որ հումքը ծածկվի 1-2 սմ, թրմեք 2 շաբաթ` ամեն օր խառնելով) ընդունեք օրական 3 անգամ, 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ, նախապես լուծելով 1/3-1/2 բաժակ ջրում: Խորհուրդ է տրվում միաժամանակ ուտել մեկ թեյի գդալ մեղրի հետ խառնած ծաղկափոշի, իսկ դդմի հում կորիզները կարելի է ուտել օրվա բոլոր ժամերին:
Առաջարկվող դեղաբույսերի հակաբորբոքային հատկությունների շնորհիվ դրանց ազդեցությունը օգտագործման առաջին իսկ օրերից նկատելի է և թվում է, թե բոլոր խնդիրներն արդեն անցյալում են, սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը կարող է կրկնվել և ավելի ծանր ընթացք ստանալ` առաջացնելով սուր միզակապություն: Այդ իսկ պատճառով բուժումը պետք է անպայման ուրոլոգի հսկողության ներքո իրականացնել:
Շագանակագեղձի ադենոմայի բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է`
- 40 տարեկանից հետո այցելել ուրոլոգի և հետազոտվել, նույնիսկ եթե նախանշաններ և բողոքներ չկան:
- Ապրել ակտիվ ֆիզիկական, ինչպես նաև կանոնավոր սեռական կյանքով:
- Օգտագործել E վիտամինով, սպիտակուցներով և չհագեցած ճարպերով հարուստ սնունդ:
- Օգտագործել հացահատիկներ, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ:
- Խուսափել մսեղեն չափազանց շատ օգտագործելուց:
- Խուսափել գերսառեցումից և գերտաքացումից:
- ուսափել ալկոհոլ օգտագործելուց (հատկապես գարեջրից, շամպայնից և այլն):
Ադենոման վաղ հայտնաբերելու և բարդություններից խուսափելու համար պետք է պարբերաբար հետազոտվել, մանավանդ որ ժամանակ առ ժամանակ հանրապետության տարբեր բուժհաստատություններ տղամարդկանց համար բաց դռների օր են հայտարարում: Մի մոռացեք, որ հիվանդության վաղ հայտնաբերումն արդյունավետ բուժման գրավականն է:
Այս խորհուրդներին հետևելու դեպքում երկար ժամանակ կարելի է խուսափել վիրահատական միջամտությունից: Բարձիթողի վիճակի դեպքում զարգանում է երիկամների քրոնիկական անբավարարություն, և վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի:
08.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
22.01.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ